Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։
1) Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամ վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը`ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ. դատարանն առանց քննության է թողել դատախազության ներկայացրած գույքային հայցը։
2) Ո՛չ Արմեն Աշոտյանի և ո՛չ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «ՎՆԱՍ» ՉԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ» և չէր էլ կարող «վերականգնվել»՝ այն պարզ պատճառով, որ մենք վճռականորեն մերժում ենք որևէ վնաս պատճառելու ենթադրությունը։
Կարդացեք նաև
3) Համաձայն օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտերի՝ Արմեն Աշոտյանին վերագրված արարքում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է փողերի լվացման հիմնավոր կասկածը»։