Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոչ ենք արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր միջոցները ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականգնման համար»

Ապրիլ 29,2024 17:29

Հարգելի’ գարդմանահայեր, շիրվանահայեր, նախիջևանահայեր,
ուրախ ենք տեղեկացնել, որ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ։

Նշենք, որ նամակը նվիրված էր Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին։ Նամակում ներկայացվել է ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որը հանգեցրել է կոտորածների, ջարդերի և բռնի տեղահանումների մի ամբողջ շղթայի ստեղծմանը։

Մենք կոչ ենք արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը գործի դնել բոլոր միջոցները ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ողջ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների համապարփակ, արմատական և երաշխավորված վերականգնման և պաշտպանության համար։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930