Հայտնել ենք, որ այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները Երեւանի բուհերում ցույց են անում՝ ի աջակցություն Տավուշի եւ Հայաստանի:
Նրանք պատահաբար ԵՊՀ շենքի տարածքում հանդիպեցին ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Անդրանիկ Թեւանյանը ներկայացրեց, թե ինչի համար են ցույց անում:
Հովհաննիսյանն ասաց, որ եկել են ոչ քաղաքական հաստատություն, իսկ երբ խոսք եղավ Արցախի մասին՝ նա ասաց. «Մենք արցախցի երեխեքին от и до օգնում ենք»: Թեւանյանն արձագանքեց. «Լավ կլիներ, որ կորուստ չունենայինք ու դուք էլ չօգնեիք»:
Կարդացեք նաև
«Դուք լավ կլիներ այ սենց թիմով հավաքվեիք, այ սենց fundraise (նկատի ունի հանգանակություն) անեիք, մեր արցախցի երեխեքին օգնեիք»,- պատասխանեց Հովհաննիսյանը: Թեւանյանը վստահեցրեց, որ հանգանակություն անում են:
«Չեմ տեսել էդ օգնությունը: Արցախցի երեխեքը բավականին խնդիրներ ունեն, մենք իրանց խնդիրներով ենք զբաղվում»,- ասաց Հովհաննիսյանը:
Թեւանյանը Կիրանցի անվտանգության հետ կապված դիրքորոշում հարցրեց: Հովհաննիսյանը, պատճառաբանելով, որ հանդիպման է, հեռացավ՝ կրկնելով, որ սա ոչքաղաքական հաստատություն է:
Անդրանիկ Թեւանյանը եզրակացրեց. «Տեսակետ չհայտնողը արդեն կողմ է տարածքները զիջելուն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ