Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում. հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Արթուր Խաչատրյան

Ապրիլ 29,2024 16:39

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնում եմ, որ այսօր գլխ․ դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։

Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրն՝ ապրիլի 27-ին, Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս (!!!!) ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ:

Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես ․․․․ բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։

Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930