Վերջին շրջանում այս շարժման վերաբերյալ նկատվում է ընդգծված թշնամական վերաբերմունք։ Մասնավորապես, քաղաքական եւ սոցցանցային բուլինգի, ինչպես նաեւ հեղինակազրկման արշավ է սկսվել իշխանության մեդիաարբանյակների կողմից, որոնք վերջին շրջանում թիրախում են պահում հենց շարժման հոգեւոր առաջնորդ Բագրատ Սրբազանին, ինչպես նաեւ մյուս մասնակիցներին»,- Տավուշում լրագրողներին հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:
Նա հավելեց․ «Վե8ջին երկու օրվա ընթացքում սոցցանցերում նկատում ենք այնպիսի տեղեկատվական նյութի տարածում, որի ամբողջ նպատակը այս շարժման հեղինակազրկումն է, մասնավորապես, Բագրատ Սրբազանի այսպես կոչված «կապերը» օտարերկրյա գործակալական ցանցերի եւ միլիոնավոր դոլարների գործարքների գնալու վերաբերյալ, ինչը կտրականապես հերքում ենք։ Այս ստահոդ, հիմնազուրկ ու փաստազուրկ տեղեկությունների համար պահանջում ենք պատասխանատվության ենթարկել բոլոր այն լրատվական գործակալություններին, հարթակներին, նաեւ անձանց, որոնք այդ մեղադրանքներով հանդես են գալիս»։
Նա ընթերցեց «Տավուշը հանուն հայրենիքի» հայտարարությունը, որը հաղորդում է հանցագործության մասին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում