Երևման Սուրբ Խաչի տոնի օրը՝ ապրիլի 28-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում կառուցվելիք Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը։
Սրբազան Հայրն իր խոսքում շնորհակալություն հայտնեց եկեղեցու կառուցման աջակիցներին և շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկելու առիթով։
Արարողությանը մասնակցում էին Մասիսի տարածաշրջանի քահանա հայրերը, վարչական ղեկավարներ, հյուրեր և բազմաթիվ հավատացյալներ։
Կարդացեք նաև
Մասյացոտնի թեմի Տեղեկատվական համակարգ