«Վերջերս մեկ տոննա կոկաինը որ մտել էր Հայաստան. ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ այդ կոկաինի հետ»,- ԱԺ պետաիրավական նիստի ժամանակ դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հայտարարելով ահագնացող աճ է գրանցվել թմրանյութերի շրջանառության մասով. 123, 7 տոկոս աճ է գրանցվել, մինչդեռ 10,5 տոկոս բացահայտելիություն ունենք: Լիլիթ Մինասյանի դիտարկմամբ՝ նաեւ հիմնական թմրանյութերը ներմուծվող են, այսինքն, խնդիր ունենք մաքսային մարմինների աշխատանքի հետ:
Աննա Վարդապետյանը պատասխանեց՝ լուծումն օպերատիվ քննչական եւ դատախազական համակցված աշխատանքն է: Դատախազը վստահեցրեց, որ նաեւ համապատասխան միջազգային շփումներն են այս մասով ակտիվացրել, հույս ունեն, որ արդյունքներ լինելու են: Ինչ վերաբերվում է մեկ տոննա կոկաինին էլ ասաց, որ հիմա միջազգային գործընկերների հետ են կոմունիկացիայի մեջ, քանի որ այդ բեռը միանգամից Հայաստան չի եկել, մի քանի երկրներով է անցել. արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն:
Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2023 թվականի հաշվետվությունը :
Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ կոռուպցիոն հանցագործությունների մասին՝ նկատելով, որ միայն մեկ վճիռ ունենք՝ Վահագն Վերմիշյանի գործով, մինչդեռ հնչեղ գործերը շատ են:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ