Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ձեռնարկում դատախազությունը, երբ ՀՀ տարածքն անօրինական կերպով նվիրաբերվում է Ադրբեջանին. Արծվիկ Մինասյանն՝ Աննա Վարդապետյանին

Ապրիլ 29,2024 14:12

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետաքրքրվեց՝ ի՞նչ է ձեռնարկում դատախազությունը, երբ ՀՀ տարածքն անօրինական կերպով նվիրաբերվում է Ադրբեջանին: Պատգամավորը հստակեցրեց, որ ՀՀ օրենսդրության պահանջով՝ նման հարցերը բացառապես հանրաքվեով պետք է լուծվեն:

Արծվիկ Մինասյան

«Թե Շուռնուխի բնակավայրերի մասին է խոսքը, որոնք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է, որ ՀՀ պետական տարածք են, կան սեփականության վկայականներ, փոխհատուցում է նախատեսված այդ անձանց տրամադրել եւ փաստացի համաձայնություն է տվել, որ ադրբեջանական զորքերը, հիմա ասում են՝ սահմանապահները, գտնվեն այդ հատվածում: Եվ երկրորդը՝ հիմա Տավուշում, Կիրանց բնակավայրում, բազմաթիվ տարածքներ կան՝ սեփականության վկայականներով հաստատված: Եվ, այն տարածքները, որոնք այս պահի դրությամբ գտնվում են ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են ՀՀ օրենքները, որտեղ գործունեություն իրականացնող քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են, իրենց գործունեությունն օրինական է, ունեն այդ հողի օգտագործման իրավունքը, առանձին դեպքերում նաեւ սեփականության իրավունքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում էլ է ՀՀ իրավազորությունը գործում, բայց դրանից այդ տարածքները չեն դառնում ՀՀ-ինը:

Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ դատախազության 2023 թվականի հաղորդման մեջ որեւէ խոսք չկա Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների մասին:

Աննա Վարդապետյան

Աննա Վարդապետյանը հրաժարվեց այս մասով անգամ ասել՝ հետախուզումներ հայտարարվա՞ծ են, թե՝ ոչ, ասելով, որ գործընթացը գաղտնիության ռեժիմի սահմանափակման տակ է:

Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2023 թվականի հաղորդումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930