Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վատ է, որ կարող էինք ավելի լավը լինել և չենք. Հրանտ Մաթևոսյան

Ապրիլ 29,2024 13:42
Մի երկտող երեկվանից, երեկվա, այսօրվա, ու Աստված չանի, վաղվա մասին։
Միշտ մարգարեական ու բանաձևված ԽՈՍՔ։
Ս.ԷՋՄԻԱԾԻՆ, ՎԵՀԱՐԱՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԳԱՐԵԳԻՆ Բ ՎԵՀԱՓԱՌԻՆ

Ինչ վատ է՝ որ կարող էինք ավելի լավը լինել և չենք, և ինչ լավ է, որ կարող էինք և չլինել և ենք: Ինչ վատ է՝ որ Հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ինչ մխիթարիչ է՝ որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու – Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ – հար- յուր-ե- րե- սուն-եր-կու – Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբեք ինքնուրացմամբ՝ որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու զգոյություն էր նշանակելու:

Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով՝ որ աստված մի արասցե Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների, – հայ գրողների Քո համայնքը լիահույս է՝ որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջըդ կորովի է լինելու – գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին՝ գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղջավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930