«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից անդրադարձել է իր կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի մերժմանը.
«Այս գրառումն անում եմ իմ կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ՝ ապրիլի 28-ին, «Արմավիր» ՔԿՀ-ից։ Առավել քան վստահ եմ, որ դատավոր Լուսինե Ալավերդյանի կողմից իմ պաշտպանների բողոքը մերժվելու է, քանի որ նույն դատավորն արդեն մերժել է ընկերոջս՝ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների բողոքը։
Ընդհանրապես, ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող՝ խամաճիկների վերածված դատարանները, պայմանական, «արտուշգաբրիելյանների» տեսքով, վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ։ Սրանց նմանները պատմության մեջ են մնալու որպես ամոթ չունեցող և ադրբեջանաթուրքական իշխանությունների ապազգային որոշումներն օրինականացնող կոլաբորացիոնիստներ։ Եվ եթե «արտուշգաբրիելյաններին» թվում է, որ ոչ հեռավոր ապագայում իրենք այսօրվա որոշումների համար պատասխանատվության չեն կանչվելու, խիստ սխալվում են։
Կարդացեք նաև
Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները։ Նրանց անունները ևս հավերժ մնալու են Արցախն ու Հայաստանը թշնամուն հանձնած, հազարավոր հայորդիներ սպանած ստահակների անվան կողքին։
Ո՛չ ոք չի մոռացվում, ոչի՛նչ չի մոռացվում…
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
28.09.2024թ.»։
Մամուլի հաղորդագրություն