«Կալանավորումը Հայաստանում մնում է պատիժ»,- այսօր խորհրդարանում, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հակադրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հաղորդումը, հայտարարել էր, որ չի կիսում հաճախ հայտնվող տեսակետը, թե մեր երկրում կալանքը շարունակում է մնալ պատժի միջոց:
«Ձեզ չի՞ անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում Մամիկոն Ասլանյանի հետ: Մի՞թե խոշտանգում չի իրականացվում Մամիկոն Ասլանյանի նկատմամբ: Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ո՞վ է այն աշխատակիցը, որն անդադար պնդում է, որ Արմեն Աշոտյանը պետք է մնա կալանքի տակ: Ձեզ չի՞ անհանգստացնում, թե ինչո՞ւ են կալանքի տակ մնում բլոգերներ Նարեկը եւ Վազգենը. նրանց արարքը հանրության համար վտանգավոր չէ, նրանք էլ այնպիսի անազդեցիկ մարդիկ չեն, կարծում եմ, կարելի էր քրեական գործ հարուցել, բայց ոչ կալանքի տակ պահել: Հետաքննություն իրականացրե՞լ եք՝ ո՞վ էր հանձնարարել նրանց ձերբակալել անձը նսեմացնելու միջոցով: Լեւոն Քոչարյանին՝ բոլորի աչքի առաջ բռնության են ենթարկում, իսկ հետո Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում՝ հաղթանդամ մի քանի կարմիր բերետավորների նկատմամբ բռնություն իրականացնելու համար: Կարծում եմ, պետությանը պետք է անհանգստացնի դատախազության վարկանիշը»,- հարցադրումներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ Լեւոն Քոչարյանի հետ կատարվածին նման մի դրվագ էլ իր որդու հետ է տեղի ունեցել. նա ԵՊՀ-ից դուրս գալիս ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից, բայց արդեն առերեսման փուլում եկել են ծառայողներ, ովքեր կապ չունեն ոչ ծեծի, ոչ ձերբակալության հետ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ