«Ազատություն». «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցերի ֆոնին՝ առցանց և տպագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թույլատրվի ներկա լինել Վրաստանի խորհրդարանի ապրիլի 29-ի լիագումար նիստին։
Օրենքն այժմ երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Վրաստանի խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։
Նիստը հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Խորհրդարանում կրկին գործում է անվտանգության դեղին մակարդակ՝ շենքում թույլատրված են միայն հեռուստատեսային խմբերը, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից