«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ ԱԺ խորհրդի նիստերին մասնակցում էր, նիստերից մեկի ավարտից հետո ասաց՝ առանձին խոսենք: Ասաց, պարոն Քոչարյան, դուք ձեր խոսքում անընդհատ ասում եք՝ գաղտնալսված ԱԱԾ նախկին տնօրեն: Ասացի՝ պարոն Վանեցյան, իսկ դուք գաղտնալսված չե՞ք եղել: Ասացի, քանի դեռ բացահայտված չէ այդ դրվագը՝ ձեր կառավարման ժամանակ, ես շարունակելու եմ այդպես էլ օգտագործել իմ խոսույթում: Ինքն ասաց՝ բացահայտված է եւ անուն տվեց»,- այսօր խորհրդարանում, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հիշելով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման դեպքը:
Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2023 թվականի հաղորդումը:
Այսօրվա իրողությունների տեսանկյունից, ըստ Անդրանիկ Քոչարյանի, մեր երկրի անվտանգության տեսանկյունից սպառնալիք է մնում այդ դեպքի չբացահայտումը: Նրա տպավորությամբ, զրույցը իրականացվել է գաղտնալսման՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ այդ ժամանակ ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի դրվագի համար եւ գաղտնալսման հեղինակը՝ ՀՀ սահմաններից դուրս, հենց Արթուր Վանեցյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ