Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այժմ եկեղեցին լիարժեք իր առաքելության մեջ է և առատորեն բաշխում է իր օրհնությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, իսկ ոմանք անեծքի վտանգի տակ են հայտնված

Ապրիլ 29,2024 11:38

Բացառությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտնի փաստաթղթի հրապարակվելուց հետո վարչապետի հրաժարականի նպատակահարմարության մասին Վեհափառի կողմից արված հայտարարության, ներկայումս հայաստանյան իրականությանը վերաբերող Եկեղեցու կողմից բարձրաձայնվող բոլոր խնդիրներն հայ ազգի համար ունեն գոյաբանական, իսկ որոշ դեպքերում՝ միայն բարոյական նշանակություն։

Վեհափառի հորդորն այդպես էլ ի կատար չի ածվել, վարչապետը մինչ օրս էլ շարունակում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները։ Այրվել են Եկեղեցու՝ պետության հետ համագործակցելու համար եղած բոլոր կամուրջները։

Արտակարգ իրավիճակում ենք հայտնվել։ Ինչ որ բան այնպես չի գնացել։ Ինչ որ սխալ հաշվարկներ են արվել։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Եկեղեցին ազգի գոյաբանական հարցերում լինելով հակակարծիք իշխանության ներկայացուցիչներին՝ հակապետական հայտարարություններ երբեք չի արել, և, ըստ էության, Պետության դեմ դուրս չի եկել, այլ ՔՊ կուսակցության որոշ ներկայացուցիչների մասին է միայն խոսք ասվել։ Երբեք Եկեղեցին ու պետությունը հակառակ ճամբարներում չեն գտնվել, ինչպես հիմա են հայտնվել, և այս արտակարգ իրավիճակում հետ քայլ անելն երկուստեք անիմաստ է, ուստի Եկեղեցու համար մնում է շարունակել պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ ՔՊ կուսակցության համար՝ Վեհափառի հրաժարականը, որպեսզի հայ իրականության մեջ ևս մեկ «աննախադեպ» իրադարձություն տեղի ունենա։

Գենադի Մնացականյան

Այժմ ջրերը պղտորվել են, իսկ պղտոր ջրում ձուկ որսալու հատուկ դասընթացներ անցած գործիչների պակաս չկա Հայաստանում։ Ակտիվացել են բոլոր «ձկնորսները»։ Ցավալի է, որ էլիտար ընդդիմության կողմից անտեղի խանդ է նկատվում Եկեղեցու նկատմամբ։ Իրենց խոսույթներում հոգևորականների ակտիվության մասին կամ չեն խոսում կամ շատ կարևորություն չեն տալիս, ինչը ենթադրաբար կարող է ունենալ իր օբյեկտիվ պատճառները։

Կուզեմ, որ բոլորի համար, այդ թվում նաև իշխանությունների համար, հասկանալի լինի, որ որևէ հոգևորական վարչապետ դառնալու նպատակ չունի։ Վարչապետի պաշտոնն ու հոգևոր կոչումը անհամատեղելի են։ Վստահաբար կարող եմ ասել, որ ասպարեզում երևացող որևէ հոգևորական վարչապետ դառնալու համար չի հրաժարվի իր հոգևոր կոչումից նաև այն պատճառով, որ հոգևոր կոչումը պակաս պատասխանատու ու պատվաբեր չէ քան որևէ քաղաքական պաշտոն։

Այժմ եկեղեցին լիարժեք իր առաքելության մեջ է և առատորեն բաշխում է իր օրհնությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, իսկ ոմանք անեծքի վտանգի տակ են հայտնված։ Պետք է հիշել միշտ, որ հաղթելու համար Փրկչական սիրով է պետք պայքարել ու չմոռանալ նաև, որ օրհնյալ է նա, ով օրհնում է և նզովյալ է նա, ով նզովում է։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Գենադի Մնացականյան, ձեր գրածը անմտության բարձրագույն պիլոտաժ է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930