Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունն արձագանքել է Սարյանի 7 գործերը երկրից հանելուն

Ապրիլ 29,2024 11:27

Aravot.am-ը գրել էր, որ Մարտիրոս Սարյանի կտավներ են մաքսանենգ ճանապարհով հանվել երկրից, նաեւ գրավոր հարցում էինք ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով ու խնդրել էին տեղեկացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկել ԿԳՄՍ նախարարությունն այդ ուղղությամբ, որտե՞ղ են գտնվել այդ ստեղծագործությունները՝ մինչեւ երկրից դուրս բերելը:

ԿԳՄՍ նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 7 ստեղծագործությունները՝ «Արևամուտից առաջ» 1957 թ., «Էջմիածնի կանայք» 1945 թ., «Ծաղկող ծիրանենի» 1945 թ., «Սևանի ժայռոտ ափերը» 1953 թ., «Կակաչ» 1940 թ., «Արևածագը Թումանյանում» 1952 թ., «Արարատ» 1945 թ., հաշվառված չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների ֆոնդերում, ուստի նշյալ հարցը դուրս է նախարարության լիազորություններից»:

Հիշեցնեն, որ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N1348-Ա որոշմամբ սահմանված է այն հեղինակների հատուկ ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման վկայագրի հիման վրա։ Մարտիրոս Սարյանի անունը եւս այդ ցանկում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930