ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասել է. «Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է»:
«ՉԻ». Այսպիսով, Հայաստանի ներկայիս իշխանությունները համալրեցին այն ուժերի շարքը, որոնք Հայ եկեղեցին պրոբլեմատիկ կառույց էին համարում:
Մոտ 100 տարի առաջ Վիլեն Գաբրիելյանի պես Եկեղեցին պրոբլեմատիկ համարեցին բոլշևիկները, արդյունքում հարյուրավոր վանքեր, եկեղեցիներ քանդվեցին, 800 եկեղեցուց 1938-ին գործող մնաց ընդամենը 4-ը, իսկ ստալինյան ռեպրեսիաներին էլ զոհ գնացին հարյուրավոր հոգևորականներ, այդ թվում՝ Կաթողիկոս Խորեն Ա.-ն:
Դրանից առաջ Ցարական Ռուսաստանն էր եկեղեցին պրոբլեմատիկ կառույց համարում, արդյունքում 1903 թվականի հունիսին հատուկ օրենքով բռնագրավեցին Հայ Առաքելական եկեղեցու գույքն ու կալվածքները:
Կարդացեք նաև
Ու այսպես, 1700 տարի շարունակ Հայաստանը գրավող, ասպատակող կայսրությունները, երկրները, թշնամիները եկեղեցին պրոբլեմատիկ կառույց էին համարում:
Բոլորի մեջ պրոբլեմ են տեսնում. նախկինների, ներկաների, հավատացյալների, անհավատների, ռուսների, թուրքերի, միջազգային հանրության, հիմա էլ հասան Եկեղեցուն: Իրենք պուպուշ, հրեշտակի թևերով սրբեր են, մնացածները՝ պրոբլեմ:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից