Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները որոշեցին շախմատի չեմպիոնին

Ապրիլ 28,2024 22:28

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն մարզադպրոցում կայացավ լրագրողների միջեւ արագ շախմատի 9-րդ առաջնությունը։ Այն կազմակերպել էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան։

Տարբեր լրատվամիջոցների 12 աշխատակիցներ պայքարեցին հաղթողին որոշելու համար։ Արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ մասնակիցներից երկուսը՝ Արարատ Պետրոսյանը (Արմենպրես լրատվական գործակալություն) եւ Վադիմ Մկրտչյանը (Голос Армении) հինգ հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր։ Եվ միայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով հաղթանակը շնորհվեց Արարատ Պետրոսյանին։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Голос Армении թերթի աշխատակից Ռուբեն Մարգարյանը։

Այս տարի առաջին անգամ տղամարդկանց ձեռնոց էր նետել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ Собеседник ամսագրի եւ Эфир թերթի լրագրող Յանա Ավչիյանը, որին որպես միակ կին մասնակցի, շնորհվեց հատուկ մրցանակ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930