Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում հայաթափում է տեղի ունենում»․ Գառնիկ Դանիելյանը եւս մասնակցել է Երեւան-Դիլիջան մայրուղու փակմանը

Ապրիլ 28,2024 21:09

Քաղաքացիներն, ի աջակցություն Կիրանցում տեղի ունեցող ցույցի, փակել էին Երեւան-Դիլիջան մայրուղին։

«Այս օրերին ադրբեջանաթուրքական տանդեմը այս իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված իրականացնում է ապօրինի գործընթաց՝ Տավուշի մարզի դարպասները բացելով թշնամու առաջ։ Հենց հիմա Տավուշի մարզի դարպասներում իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որով ադրբեջանցիներին եւ թուրքերին հրավիրում են մեր մարզ՝ անպաշտպան թողնելով ՀՀ սահմանները։ Այսօր այդ գյուղերում կենաց-մահու կռիվ են տալիս հանուն ՀՀ, հանուն ձեր երեխաների, հանուն մեր վաղվա գալիքի»,-այս բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա կոչ արեց միանալ այս պայքարին, կարողությունները համատեղել, որպեսզի, ինչպես ինքն ասաց՝ դիմադրել այս չարիքին․ «Այսօր Տավուշի խնդիրն է, վաղը լինելու է Գեղարքունիքի խնդիրը, Գեղարքունիքը վերջացավ, լինելու է Կոտայքինը։ Ադրբեջանցիները սրանով կանգ չեն առնելու։ Նրանց ծրագրերի մեջ է մտնում, որպեսզի բերեն եւ ՀՀ-ում կանգնեցնեն ադրբեջանցիներին, վերահսկողություն սահմանեն ՀՀ միջպետական ճանապարհների վրա, ՀՀ մտնող գազամուղն անցնի իրենց վերահսկողության տակ։ Կարճ ասած՝ ՀՀ-ն ուզում են դարձնել հերթական Արցախ՝ նույն ձեւով, ինչ-որ կատարվել է Արցախում, հայաթափում է տեղի ունենում Տավուշում»։

10-րդ օրն է՝ Կիրանցում բողոքի ցույցեր են, բնակիչներն իրենց  դժգոհությունն են արտահայտում Տավուշի մարզի չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացից։

Բնակիչները փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։

Մի քանի օր է՝ հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են ի աջակցություն Տավուշի, այսօր էլ բողոքի ցույց է ընթանում Գյումրիում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    «հայաթափում» չէ մի չէ՝ «հայավիժում»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930