Կրասնոդարում կառուցվող Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին Տաճարի գլխավոր գմբեթի և զանգակատան խաչերը օծվել և տեղադրվել են։
Ըստ նախատեսված ծավալի և նույնիսկ ժամկետից շուտ շինարարական աշխատանքների իրականացումը ապահովվում են 2021 թվականի հունիսին ստեղծված Մայր Տաճարի կառուցմանն աջակցող բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտի փուլում են հյուսիսային և արևելյան կողմերը, նկուղները, մատակարարվել են ներքին աշխատանքների համար սալերը, զանգակատան համար բաղադրիչները։
Նշենք, որ Կրասնոդար քաղաքում կառուցվող տաճարը շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավի համար։ Սրանում համոզվելու համար բավական է դիտել դրա մի շարք տեխնիկական բնութագրերը՝ խաչով Տաճարի բարձրությունը 45 մ է, տարողությունը՝ ավելի քան 300 մարդ, կառուցապատման մակերեսը՝ 808 ք. մ., կանաչապատման մակերեսը՝ 540 ք. մ., շենքի ընդհանուր մակերեսը՝ 1350,8 ք. մ.։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ