Վահագն Մախսուդյանը, որը մասնակցում էր Տավուշում բողոքի ցույցերին, դատարանի այսօրվա որոշմամբ 2 ամսով կալանավորեց:
Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Տավուշում նա մեկ անգամ հարվածել էր իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է՝ տավուշցիներ Հովհաննես Ղուկասյանին եւ Վահան Անանյանին մեկական ամսով այսօր եւս կալանավորեցին․ «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Մայիս Մելքոնյանը գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց: Տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանին եւ Վահան Անանյանին մեկական ամսով այսօր եւս կալանավորեցին»։
Հիշեցնենք, որ արդեն 10-րդ օրն է, որ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման բողոքի ցույցեր են ընթանում հանրապետության տարբեր հատվածներում, պարբերաբար ճանապարհներ են փակվում։