Տավուշի մարզի Կիրանց համայնքում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։
Քիչ առաջ Կիրանց են ժամանել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
Ցույցի մասնակիցներին աջակցելու համար Կիրանց են ժամանել նաեւ ՀՅԴ երիտասարդական միության անդամները։
10-րդ օրն է՝ Կիրանցում բողոքի ցույցեր են, բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում Տավուշի մարզի չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացից։
Կարդացեք նաև
Բնակիչները փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։
Մի քանի օր է՝ հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են ի աջակցություն Տավուշի, այսօր էլ բողոքի ցույց է ընթանում Գյումրիում։