Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ բերման են ենթարկվել «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները

Ապրիլ 28,2024 16:38

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, հիմնվելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքների վրա, անսալով Ոսկեպար գյուղի բնակիչների մարտի 18-ի ուղերձը վարչապետին,
պահանջելով ՀՀ ԱԺ պատգամավորներից չեղարկել վարչակազմի զիջողական քաղաքականությունը, իրականացնում է ամենօրյա հավաքներ ՀՀ ԱԺ դիմաց։

Երեկ՝ ապրիլի 27-ին, «Բռունցքդ բեր» նախաձեռնության ոչ բռնի հավաքը ապօրինի կերպով՝ առանց իրավական հիմքի, դադարեցվել է վարչակազմի կողմից՝ ոստիկանության միջոցով, բռնի կերպով։ Բերման են ենթարկվել «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամներ Արման Վարդանյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Սլավիկ Ալավերդյանը, Նարեկ Այվազյանը և նախաձեռնության համախոհ Միքայել Մարգարյանը։

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը վարչակազմից պահանջում է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և զերծ մնալ Հայաստանի Հանրապետության իրավական սկզբունքը կասկածի տակ դնելուց և ոստիկանության միջոցով քաղաքացիների արտահայտվելու, հավաքների, տեղաշարժի ազատությունները և սեփականության իրավունքը չոտնահարել, չխթանել խոշտանգումներն ու խտրականությունը, որոնք հղի են ծանր սպառնալիքներով պետության անվտանգության, իրավունքների և համբավի համար։

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունն իր համերաշխությունն է հայտնում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Տավուշի մարզի այլ գյուղերի բնակիչներին։ Տավուշը մեր տունն է և մենք մեր տան տերներն ու պաշտպաններն ենք։

«ԲՌՈՒՆՑՔԴ ԲԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930