ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք՝ Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է, և Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի իր մոտեցումները:
Ինչ վերաբերում է Մարգարա – Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:
Լուսանկարը՝ Դերենիկ Մալխասյանի