Երեկ Արարատի մարզի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Սամվել Գևորգյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը։ Սամվելն ապրիլի 27-ին կդառնար 25 տարեկան։ Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, հերոսածին մայրեր, համայնքի ղեկավարը։ Օրհնության կարգը կատարեց Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր-Հովակիմ Հարությունյանը։
Սամվել Գևորգյանը Գինեվետ գյուղից էր։ Ընտանիքը հետագայում Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել։ Սամվելն առանձնահատուկ սեր ուներ շախմատի հանդեպ։ Մասնակցել է մի շարք մրցաշարերի և պարգևատրվել մեդալներով և պատվոգրերով։ Սամվելը Հայաստան է վերադարձել և 2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության անցել Մատաղիսի N զորամասում։ Սամվելը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա մարտադաշտից հանել է վիրավոր ընկերներին, թշնամու տանկ է առգրավել։ Անմահացել է հոկտեմբերի 7-ին` անօդաչու թռչող սարքի հարվածից։
Կարդացեք նաև
«Սամվելի տեսակը եզակի է։ Իր կյանքի կարճ ընթացքում նա ինձ այնքան սեր տվեց, որ այն կբավարարի մինչև իմ կյանքի վերջը»,-ասում է մայրը` Հասմիկ Գևորգյանը։