Ելնելով Երկրում ստեղծված օրհասական իրավիճակից և ընդունելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարերով ձևավորված ազգապահպան դերը, առաջարկում ենք բոլոր առողջ ուժերին և անհատներին իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝
1. Համախմբվե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո՝ վերջապես ձևավորելով համազգային ցանցային համակարգող մարմին, որը կգործի նախաձեռնողական ռեժիմով և կպլանավորի ու կիրականացնի համազգային շարժում,
2․ Ապահովե՛լ ազգի վերածնունդը վերջապես ռազմավարական ծրագրային հենքով՝ հասցնելով ավելորդ հույզերը նվազագույն, իսկ սառնասրտությունն ու ծրագրային մոտեցումն առավելագույն մակարդակների:
Հարկ ենք համարում նշել, որ «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբը և համակիրներն 1-ին գործընթացում պատրաստ են մասնակցել իրենց ուժերի չափով, իսկ 2-րդ գործընթացում նշված ռազմավարական ծրագրի (ներառյալ անցումային փուլի ճանապարհային քարտեզ) մշակումն ապահովել ամբողջապես և արագացված ռեժիմով:
Կարդացեք նաև
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբ