«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության անդամներն ու համախոհները «Մի՛ լռիր» խորհրդանշական «լուռ» ակցիա իրականացրեցին այսօր Երևանի կենտրոնում՝ քայլելով «Ժամն է, ընդվզեք», «Չարի վերջը մոտ է», «Տավուշը հայրենիք է», «Ոտքի, քանի քեզ էլ չեն հանձնել», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» և այլ ցուցապաստառներով:
Անսալով Բագրատ Սրբազանի կոչին՝ ընդվզելու բոլոր օրինական միջոցներով և մեր աջակցությունը հայտնելով մեր հայրենակիցներին Տավուշում, ինչպես նաև գիտակցելով, որ ոչ միայն Տավուշի, այլ Հայաստանի գոյության խնդիրն է՝ Երևանի բնակիչներին կոչ արեցինք չլռելու և ընդվզելու ստի դեմ՝ հանուն արդարության և հայրենիքի պաշտպանության:
Կարդացեք նաև
Մեր պայքարն արդար է և միասնական ջանքերով պետք է հասնենք հաղթանակի:
«ԲԱԲՈՆ ՏԵՐ Ա»