Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահից հանեք «պահել» արմատը․ դուք լռում եք երեսուն արծաթի լռությամբ․ Լիլիթ Գալստյան

Ապրիլ 27,2024 22:17

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկրապահից հանեք «պահել» արմատը։ Դուք ԵՐԿԻՐ ՊԱՀԵԼՈՒ հետ կապ չունեք։ Հիմա դուք ուրիշ բան եք պահում, որը ո՜չ ԵՐԿՐԻ, ո՜չ արժանապատվության, ո՜չ պետականության, ոչ էլ հայ մարդու հետ կապ ունի։

Երկրապահը մեզ հող ու հայրենիք վերադարձնողն էր, հողի ու ինքնության համար նահատակվողը, թշնամու առաջ չծնկողը, մեզ հաղթանակ ու արժանապատվություն պարգևողը։
Ձեզանից սահման կամ մարտական դիրք պահել չեմ ակնկալում։ Շատերդ այդ տարիքում չեք․․․
Բայց ձեր լռությունը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱն է համազոր, դահճի կուրության․․․

Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, Հողն ու անարգվող Հայոց Դրոշը, որի փեշերը համբուրել եք կամ երազել հանգչել նրա տակ։

Ձեր լռությունը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ է համազոր, երբ ամեն օր պղծական վարքով անարգվում է ձեր առաջնորդի ու Սպարապետի՝ Վազգենի հիշատակն ու ուխտը, ձեր եղբայրների արյամբ թանձրացած հողն են ուրանում։

Ձեր լռությունը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ է համազոր, որովհետև դուք լռում եք երեսուն արծաթի լռությամբ՝ դառնալով կույր վկան ցավից ոռնացող, որբացող ու բզկտվող ՄԵՐ ԵՐԿՐԻ։

Քանդեք ձեզ կաշկանդող կապանքները, թուլությունն ու նվաստացումը, կոտրեք ձեր լռությունը, արթնացրեք ձեր խիղճն ու արժանապատվությունը․․․

Ձեր լռությունը չի ՆԵՐՎԵԼՈՒ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930