Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի մասնակիցները ոստիկաններին խնդրում էին իրենց էլ բերման ենթարկել

Ապրիլ 27,2024 20:33

Քաղաքացու օրը՝ ի աջակցություն տավուշցիների, Ազատության հրապարակում ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները բաժանվեցին խմբերի եւ շարժվեցին տարբեր ուղղություններով՝ անհնազանդության ցույցեր անելու, այդ թվում՝ փողոցներ եւ խաչմերուկներ փակելու։

Խմբերից երկուսը ոստիկանների ուղեկցությամբ գնացին Հանրապետության հրապարակ, որտեղից էլ խումբ-խումբ բերման ենթարկվեցին։

Հենց հրապարակում, 2750 ցայտաղբյուրների մոտ ոստիկանները օղակի մեջ վերցրին խմբերից մեկին եւ սկսեցին վարչական բերման ենթարկելու գործընթացը, որն այս անգամ տարբերվում էր նմանատիպ օպերացիաներից։

Նախ, մեկ-երկու բացառությամբ՝ ուժ գրեթե չկիրառվեց։

Մոտեցավ ձերբակալվածներին տեղափոխող միկրոավտոբուսը, եւ ցուցարարները հերթով, կարգով, առանց որեւէ մեկի «օգնության» մտան ավտոբուս ու զբաղեցրին իրենց տեղը։

Ավելի հետաքրքիր էր շարունակությունը։ Երբ բոլոր նստելատեղերը զբաղեցվեցին եւ մեքենան շարժվեց, մնացած ցուցարարները տարակուսանքի մեջ ընկան։ Նրանք խնդրում ու պահանջում էին իրենց նույնպես տանել ոստիկանական բաժանմունք։ Ու հասան իրենց ուզածին։ Մոտեցավ երկրորդ միկրոավտոբուսը եւ խմբի մյուս անդամները գնացին միանալու մյուսներին։

ԱԺԲ-ն հաղորդում է, որ մոտ 50 բերման ենթարկված կա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Վատ չի մտածված, ինչպես ասում են – тоже вариант, նիկոլն էսա ՆԳ նախարարին կկանչի ու ղժղժոցով անկապ ցուցումներ կտա։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930