Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին. Մանե Թանդիլյան

Ապրիլ 27,2024 19:45

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին

Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությամբ Ադրբեջանին ուղղված կոչը՝ լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ և կայուն վերադարձը իրենց տները, ցավոք ակնհայտ է, որ մնալու է հերթական չկատարված պարտավորությունը։

Ադրբեջանը վաղուց արհամարհում է բոլոր կոչերը, պահանջները, որոշումները՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների, չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ։

Սրա վառ ապացույցն է առնվազն 23 հայերի ապօրինի բանտարկումը Բաքվի բանտերում, որոնցից մի մասի՝ Արցախի ղեկավարության նկատմամբ նույնիսկ չի իրականացվում ապօրինի դատավարություն՝ հաստատելով, որ այդ մարդիկ գերի են՝ միջազգային բոլոր նորմերին համապատասխան։

Վաղուց ժամանակն է, Ադրբեջանի հետ խոսել պատժամիջոցների լեզվով, որը թերևս միակ հնարավոր գործիքն է ստիպելու կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները։

Կոչ ենք անում, պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին և պահվող անձանց՝ հակառակ պարագայում սահմանելով ծայրահեղ խիստ պատժամիջոցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930