Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը լուծվել է ուրիշ շրջանակներում․ ժողովուրդն ու նախագահը Արցախը չհանձնեցին»․ Արցախի թեմի առաջնորդ

Ապրիլ 27,2024 19:38

«Ժողովուրդն Արցախը չհանձնեց։ Արցախի հարցը լուծվել է ուրիշ շրջանակներում և ուրիշ մարդկանց կողմից, ոչ թե Ձեր նշած անձանց»,- հիշեցմանը՝ քննադատություններ էին հնչում, որ Արցախի՝ մի քանի օր պաշտոնավարող իշխանությունները հանձնեցին Արցախը, Կիրանցում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա հիշեցրեց՝ հարյուր տարի առաջ խորհրդային ժամանակներում Արցախը դարձավ ադրբեջանական մաս և Ադրբեջանի անբաժան մաս՝ ի դեմս Ստալինի․ «Երկար ժամանակ չանցավ, էլի անձը, որը էլի փոխում է ամբողջը, հայկականացված, սրբագործված մեր տղաների արյամբ հայացած, ազատագրված Արցախը էլի մի մարդու շնորհիվ անցավ Ադրբեջանին»։

Նա հորդորեց համեմատական անցկացնել երկու անձերի՝ Ստալինի և Նիկոլ Փաշինյանի միջև և վստահեցրեց՝ նույն ձեռագիրը շարունակվում է նաև Տավուշում։

Հարցին՝ ո՞ր պահից սկսած եկեղեցին ու պետությունը սկսեցին նույն ճանապարհով չքայլել, Արցախի թեմի առաջնորդը պատասխանեց․ «Եկեղեցին իր առաքելությունից երբևէ չի շեղվել։ Իշխանությունները կգան ու կգնան, իսկ եկեղեցին 1700 տարի իր ծիրից դուրս չի եկել»։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել Դադիվանքը, նշեց․ «Այն ժամանակ, երբ մեր հոգևորականներն այնտեղ սպասարկում էին, ռուս խաղաղապահներն այնտեղ էին, Ադրբեջանի կողմից մշտապես այցելություններ էին կազմակերպվում։ Բայց ինչքանով ես տեղյակ եմ, երբ մեր հոգևորականներն այնտեղից դուրս եկան, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի լրագրող, ուդիական հոգևորական մուտք չի գործել այնտեղ։ Այսինքն՝ սա քաղաքական ձևաչափով դրսևորվող երևույթներ էին»։

Ըստ եպիսկոպոսի՝ եթե ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրեին, Բաքվում գերի չէր մնա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930