Aravot.am-ին հասած տեղեկություններով, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ նախքան Կիրանց գնալն ու ոտքի ելած տավուշցիներին սատարելը, Լոռիում հանդիպել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ՝ քննարկելով երկրում տիրող օրհասական իրավիճակից դուրս գալու ելքերը։
Քննարկմանը մասնակցել են ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մեծ թվով համակիրներ։
Մեր այս տեղեկությունը հաստատեց շիրակցի համակիրներից մեկն՝ առայժմ այլ մանրամասներ չհաղորդելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ