«Ո՞ւր եք տանում, օպերատորիս ո՞ւր եք տանում։ Լրագրող Անի Գևորգյանն եմ»,- Ազատամուտ-Իջան ճանապարհին բացականչում էր NewDay-ի խմբագիր Անի Գևորգյանը, երբ դիմակավորված անձինք փորձում էին բերման ենթարկել NewDay-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։ Նրան փռել էին գետին ու ձեռնաշղթաներ հագցրել:
Անի Գևորգյանն ասաց, որ Ջանիբեկ Խաչատրյանը կայքի օպերատորն է։ Բերման ենթարկել ցանկացող անձինք նրան ասացին՝ մի վայրկյան, ճշտում ենք։ Հետո բեյջն ուզեցին, Անի Գևորգյանն ասաց, որ Ջանիբեկ Խաչատրյանի բեյջը Կիրանցում է։
Ի վերջո, հաջողվեց նրանցից փրկել օպերատորին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ