Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է անհիմն կամ, այսպես ասած՝ սեփական, բայց իրականում անհայտ ծագման աղբյուրներին հղում անելով՝ չթիրախավորել ՆԳՆ Ոստիկանությանը

Ապրիլ 27,2024 17:48

Հայտարարություն

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:

ՆԳՆ Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթ 7 օր ռեժիմով իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ձեռնարկելով հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ:

Իրավապահ կառույցն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օրենքով իրեն տրված իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներում հնարավորինս նվազ միջամտության միջոցառումների կիրառումը:

ՆԳՆ Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց ողջ ընթացքը գտնվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության մշտադիտարկման ներքո:

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, անհիմն կամ, այսպես ասած՝ սեփական, բայց իրականում անհայտ ծագման աղբյուրներին հղում անելով՝ չթիրախավորել ՆԳՆ Ոստիկանությանը, զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից և հիմք ընդունել Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սրանք ընդհանրապես ժողովրդին փորձում են հիմարի տեղ դնեն: Լսեք, մարդիկ տեսնում են կադրերը, թե ոնց են ձեր կարմիր ու սև բերետավորները բիրտ ուժ գործադրում մարդկանց նկատմամբ, ինչ դաժանությամբ են բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին կամ ձերբակալում նրանց:
    Ոստիկանության պատժիչ ջոկատները նոր չեն հեղինակազրկվում, դրանք վաղուց հեղինակազրկված են, քանի որ ոստիկանությունը ոչ թե ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, այլ կատարում է մեկ մարդու կամայական հրամանները, այն մարդու, որը դավաճանում է Հայաստանի Հանրապետությանը և նրա հողերը ՀՀ սահմանադրության խախտումներով հանձնում է անարգ թշնամուն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930