«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՊՈՒ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, թե ներկայիս իշխանությունը 2018-ին խրախուսում էր զինվորականների փողոց դուրս գալը՝ էժանագին սուտ է։
2018 թվականի ապրիլի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին»։
Ի ուրախություն Հայաստանի քաղաքացիների ու ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել, էնպես որ հորդորում եմ դադարեցնել հերթական ստի արշավը։
Ի ուրախություն քպականների ու ի դժբախտություն հայ ժողովրդի՝ նիկոլածին #հաղթումենք սուտը մնում է անմրցակցելի: Ու անպատիժ…