Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք տեսե՞լ եք այն սյան նկարները, որը հրապարակվել է։ Այդ սյունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 27,2024 17:11

«Դուք տեսե՞լ եք այն սյան նկարները, որը հրապարակվել է։ Այդ սյունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է»,-Գավառի Դրամատիկական թատրոնում բանախոսության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Տավուշում սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքը ու տարածքային ամբողջականությունը։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այն կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված։ Երբ մենք մեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր՝ միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետություն, ինչը երկար տարիներ արել ենք»։

Նիկոլ Փաշինյանը գյուղեր հանձնելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին պատասխանելով, ասաց․ «Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, այլ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու այն ըմբռնմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք՝ որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել ենք, համարում ենք կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքական հասունության կարևոր պահն է, որ մենք ի վերջո կարողանանք աշխարհն ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում»։

Նա ասաց, որ գնում են ՀՀ-ի ինքնիշխան տարածքը՝ որպես պետության կարևորագույն բաղադրիչ արձանագրելու ճանապարհով․ «Մենք գնում ենք ոչ թե սահմաններ ստեղծելու, այլ դրանք վերարտադրելու ճանապարհով։ Մեր քաղաքական խնդիրը հետևյալն է՝ դա արդեն միջազգայնորեն է արձանագրված, որ 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա ՀՀ տարածքային ամբողջ պետք է արձանագրվի։ Այս փաստը կարող է և շատերը չգիտեն, բայց ՀՀ-ն ճշգրիտ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է և այդ տարածքի վրա է հռչակվել ու հիմնադրվել։ Մենք այսօր ոչ թե նոր սահման ենք գծելու, այլ վերարտադրելու ենք այն սահմանը, որ մեզնից առաջ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն է ունեցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930