Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։
Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները։
ՀՀ ՊՆ
ՆԳ-ի և ՊՆ-ի այսօրվա հայտարարությունները կարծես մի մարդու ձեռքով գրված լինեն կամ էլ մեկը մյուսից «քոփի» «փեիստ» է արել:
Լսեք, դուք ինչ հայտարարություններ էլ գրեք, դրանց հավատացող չի լինելու, քանի որ ժողովուրդը տեսնում է ՊՆ-ի ղեկավարության դավաճանական գործելակերպը, տեսնում է, թե ադրբեջանցի զինվորների հետագա անվտանգությունն ապահովելու համար ՊՆ նախարարը ինչպես է հայ սակրավորներին վտանգի է ենթարկում, այսինքն՝ հայ սակրավորը ականազերծում է սահմանը, պայթում է ականի վրա, որ ադրբեջանցի զինվորը զբոսնելով գա ու անվտանգ ձևով դիրքեր զբաղեցնի մեր հողերում ու շեներում (որոնց տերերը ՀՀ կադաստրի վկայականներ ունեն), ժողովուրդն էլ հետ գնա ու նոր վտանգների տակ ապրի:
Մի խոսքով, հասարակությունը և զանգվածային լրատվամիջոցները շատ լավ հասկանում են, թե ովքեր են այս դավաճանության նախաձեռնողները և հենց դրանց էլ դատապարտում են: Այնպես որ, ձեր լոլոները ձեզ պահեք: