Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է մնալ բավական բարձր՝ պայմանավորված լինելով ոչ կայուն երևույթներով․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ապրիլ 27,2024 15:09

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ բավական բարձր՝ պայմանավորված լինելով, սակայն, ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15.3%, իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 14.3%՝ առավելապես պայմանավորված լինելով ոսկերչական գործունեության ծավալների աճով: Վերջինս, սակայն, կախված է արտաքին, դժվար կանխատեսելի երևույթներից, հետևաբար կարող է կտրուկ դադարել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
  • Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում իրական խնդիրները մնում են ստվերում: Վերոհիշյալ ժամանակավոր գործոնի արդյունքում տնտեսական բարձր ցուցանիշների արձանագրման վտանգներից մեկն էլ այն է, որ կարող են ստվերում մնալ տնտեսության իրական խնդիրները: Մասնավորապես, արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշների պայմաններում և՛ արդյունաբերության, և՛ արտահանման մասով առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները, ընդ որում, անկման տեմպերը բավական բարձր են և կայուն: Սա ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության մրցունակությունը նվազել է:
  • Հարկային եկամուտները շարունակում են աճել տնտեսության աճից դանդաղ տեմպերով: 2024թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8.5%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 5.8%: Ավելին, բյուջեով պլանավորվածի համեմատ առաջին եռամսյակի հարկային եկամուտները թերակատարվել են շուրջ 43.0 մլրդ դրամով: Այս իրավիճակը մատնանշում է այն, որ տնտեսական աճ ապահովող գործառույթները համապատասխան չափով չեն հարկվում, ինչը կարող է հանգեցնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկմանը:
  • Պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ էականորեն շեղվել է պլանից: 2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է նախնական պլանի համեմատ հարկային եկամուտների էական թերակատարում: Սակայն ծախսերի մասով նույնպես առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես, արձանագրվել է ընթացիկ ծախսերի թերակատարում՝ շուրջ 15.9%-ով, և կապիտալ ծախսերի գերակատարում՝ շուրջ 35.8%-ով: Իհարկե, կապիտալ ծախսերի աճը դրական երևույթ է, եթե այն ուղղված է տնտեսության ներուժի բարձրացմանը (ինչը տվյալ պարագայում միանշանակ չէ), սակայն այն եկամուտների ցածր աճի և ընթացիկ ծախսերի թերակատարման պայմաններում կարող է վտանգավոր լինել: Միևնույն ժամանակ, ծախսերի պլանավորված մակարդակներից շեղումները նվազեցնում են բյուջետային կարգապահությունը՝ առաջացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկեր:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930