Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ողջամիտ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյան, մգեցված ապակիներով մեքենաների մեջ Դուք եք եղել՝ Շահին Մուստաֆաևի հետ»․ Բագրատ Սրբազան

Ապրիլ 27,2024 13:50

«Սիրելի ոստիկանական զորքեր, սա ձեր խնդիրը չէ․ մի մտեք արանքը։ Դուք մասնակից եք լինում մի այնպիսի գործընթացի, որը վճռելու է մեր ժողովրդի ճակատագիրը, այն երկրի, որին դուք ենթադրաբար ծառայում եք։ Ես վստահ չեմ, որ դուք երեկ գիշեր հանգիստ քնել եք, որ ոտնակոխ եք արել երեխաների, կանանց, որ իրենց հայրենիքն են պահում։ Նրանք օրինախախտո՞ւմ են արել, որ եկել, հավաքվել եք»,- Կիրանցում կոչով այսպես դիմեց ոստիկաններին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նշենք, որ մինչ Բագրատ Սրբազանը կոչով էր հանդես գալիս, տեղեկություններ հասան, որ Կիրանցում փորձում են իրականացնել ականազերծման աշխատանքներ։

Բագրատ Սրբազանը վստահեցրեց՝ այն, ինչ իրականացնում է ՀՀ կառավարությունը ապօրինի գործընթաց է։ Ըստ նրա՝ երկրորդը բարոյական տիրույթն է․ «Վերջին մեկ շաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշերն էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով առանց համարների անհայտ ինքնությամբ մարդիկ՝ երևի ուղեկցությամբ այս տարածաշրջանի մարզպետի և այլ պաշտոնյաների, եկել, գաղտագողի մուտք են գործել այսպես կոչված հանձնվելիք տարածքները և ինչ-որ անհայտ գործողություններ արել։ Ժողովրդի զայրույթն այն էր, թե ովքեր են այդ մարդիկ, որոնք գտնվում են մեքենայի մեջ։ Պահանջն էր, որ իջնեն և տեսնեն այդ մարդկանց, իրենց հարցերն ուղղեն։ Այդ ծածկույթի տակ ինչո՞ւ եք գալիս, եթե ձեր գործերը թափանցիկ, մաքուր ճշմարիտ են։ Մգեցված ապակիներով այդ աստիճանի մեքենաներ կա՞ն ՀՀ-ում։ Ցանկալի կլիներ իմանալ՝ ոստիկանությունն ինչ կեցվածք է ունեցել։ Մգեցված ապակիներով առանց համարների մեքենաներով անհայտ մարդիկ էին, որոնք կասկածի տեղիք են տվել։ Կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյանն է եղել և Շահին Մուստաֆաևը։ Ողջամիտ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյան, Դուք եք եղել։ Ձեր գործի ընթացքը ցույց է տվել, որ այս կառավարությունն անընդհատ խաբել է։ Չի բացառվում, որ երեկ էլ խաբած լինեք։ Գաղտնիության քողի տակ ամեն ենթադրություն անելու տեղիք եք տվել։ Ես չեմ հաստատում, որ դա այդպես է։ Միգուցե ես անձնապես էլ չեմ հավատում, որ դա այդպես է, բայց դուք իրավունք եք տվել բազում ենթադրությունների Ձեր իսկ վարքագծով»։

Բագրատ Սրբազյանը, դիմելով ոստիկաններին, ասաց, որ իրենց պահեն այնպես, ինչպես վայել է հայ տղամարդուն․ «Այս ժողովուրդը խենթ ու խելառ չեն, որ մեր ու մանուկ դուրս են եկել փողոց, հանկարծ չդժգոհեք երեկվա ընդվզումից։ Լուրեր են եկել, թե ոստիկաններն ինչպիսի ծանր հոգեվիճակում են գտնում։

Սրբազանը, դիմելով ժողովրդին, կոչ արեց՝ ժամն է ընդվզման և վստահեցրեց` այն, ինչ կատարվել է երեկ, կատարվել է այս կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ։

Անդրադառնալով զինվորականների զղջմանը՝ նա ասաց․ «Ես դա զղջում չեմ համարում, այլ համարում եմ անդրադարձ։ Պետք չէ, որ զինվորականը, որը կոչված է հայոց սահմանները պահպանել, իրենց բնութագրմամբ քաղաքական գործընթացի մասնակցի։ Պետք չէ նաև երեխաները մասնակցեն քաղաքական գործընթացների։ Բայց հիմա երեխաները քաղաքական գործընթացի՞ են մասնակցում, որոնք ծնողների ձեռքերը բռնած կանգնած են ականազերծողների դիմաց, դա է՞լ է քաղաքական գործընթաց։ Ոչ, ճշմարտության դատին են մասնակցում։ Այդ տղաներն էլ, իրենց ժողովրդին տեսնելով, ինչ-որ կերպով փորձել են իրենց ներկայությունն ունենալ, հետևաբար, կրկնում եմ՝ այդ ամենն ընդունում ենք՝ որպես հուզական արտահայտություն ու դրսևորում․ որևէ ձևով քրեական ու այլ պատասխանատվության ենթակա լինել չեն կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։Ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930