Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում, «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակից լինել դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսին՝ ճանաչված դերասանուհի Տաթև Ղազարյանի մատուցմամբ։
«Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսում հիշողությունը դառնում է ապրելու միջոց: Հայրական տնից հեռացած աղջիկը վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ «ArmMono» փառատոնի