Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ դու հենց այդ ճանապարհով ես եկել իշխանության, առնվազն անբարոյական ու ծիծաղելի է փողոց փակողներին ոստիկանություն քարշ տալը․ «Հրապարակ»

Ապրիլ 27,2024 11:35

Եթե մի փոքր ողջամտություն եւ սթափ դատելու ունակություն ունես, պետք է հասկանաս, որ մարդիկ մի օր քո վրա հովանոց են նետելու, սյունյաց ողջույններ եւ ազդանշաններ են հնչելու՝ քո շարասյանն ուղղված, մյուս օրը կնոջդ ու աղջկադ ներկայությամբ քեզ դավաճան են կոչելու, հետո ինչ-որ մեկը նռնակը ձեռքին մտնելու է որեւէ պետական հիմնարկ, կամ կառավարության շենքի առաջ ինքնահրկիզման դեպք է արձանագրվելու:

Պետք է հասկանաս, որ մարդիկ չեն կարող ճանապարհ չփակել, բողոքի ակցիաներ չանել: Մանավանդ երբ դու հենց այդ ճանապարհով ես եկել իշխանության, առնվազն անբարոյական ու ծիծաղելի է փողոց փակողներին ոստիկանություն քարշ տալը եւ վախի մթնոլորտի վրա հույս դնելը: Բումերանգի եւ ըմբոստության իրավունքը ոչ մեկը չի վերացրել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930