Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել է․ 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։ Նրանցից մեկն է միայն նախարարի հրամանով ազատվել՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանը։
Հիշեցնենք․ հունվարի 5-ին Արմավիրի Արագած գյուղի դպրոցում ստուգայց կատարած Փաշինյանը պոկել էր մարզադահլիճի ցնցուղի գլխիկը ու ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննայի քթի առաջ այն թափահարելով, հարցրել դրա գինը։ Հետագայում պարզվեց, որ 5 հազար դրամանոց ցնցուղի գինը փաստաթղթերում ներկայացված է մոտ 72 հազար։ Միջադեպից հետո Տնտեսակազմակերպական վարչության պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսվեց, որի արդյունքում նրան ազատեցին պաշտոնից։ Այժմ Արմեն Ավետիսյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին` ապօրինի որոշման համար, քանի որ կարծում է՝ ինքը կապ չունի ցնցուղի գնման գործընթացի հետ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում