Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի․ «Փաստ»

Ապրիլ 27,2024 10:53

Հայաստանի տարբեր մարզերում կատարվողը գալիս է ապացուցելու, որ իրավապաշտպան կազմակերպությունների ու Պետդեպարտամենտի գնահատականները դեռ չափազանց մեղմ են։ Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները անհամաչափ բիրտ, վայրենի ուժ են կիրառում։ Ընդ որում, իրավապահների գործողությունների արդյունքում այնպիսի վայրագություններ են իրականացվում, որ իրենց բողոքն արտահայտող մարդիկ հարձակման են ենթարկվում, վնասվածքներ ստանում ու անգամ ուշագնաց լինում։ Այսպիսի բիրտ ուժի ու բռնությունների միջոցով Փաշինյանը ձգտում է վախ սերմանել քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք բողոքի գործողություններ չիրականացնեն, երբ այնպիսի իրավիճակում ենք, որ մեր պետականությունն է վտանգի տակ։

Միաժամանակ, պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը պարբերաբար ձեռնամուխ է լինում ոստիկանների աշխատավարձի ավելացմանը, նրանց մոտիվացնում ու ուղղորդում է մարդկանց վրա հարձակվելու, ծեծելու, ջարդելու և չարդարացված բռնություն գործադրելու։ Ժամանակին, երբ ընդդիմադիր Փաշինյանը բողոքի գործողություններում էր ներգրավված ու ճանապարհ էր փակում, անընդհատ ընդգծում էր, որ իրենք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, և ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրել։ Արդյունքում ստացվում է այնպես, որ ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930