Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը

Ապրիլ 27,2024 10:00

Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու նոր ցեղասպանությունը: Աֆեյանն արդարացիորեն նշում է, որ «աշխարհը զբաղված է», եւ 120 հազար հայի՝ Արցախի ամբողջ բնակչության բռնի տեղահանումը այդ «զբաղված» աշխարհի համար աննկատ է անցել: Ուշադրություն չի դարձվում նաեւ այն հանգամանքի վրա, որ հայերը շարունակվում են ապօրինի պահվել Ադրբեջանի բանտում՝ ըստ էության, պատանդի կարգավիճակով:

Հայաստանի իշխանությունների մասով ամերիկահայ գործարարը նշում է, որ Ադրբեջանի՝ անցած տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվել է (relinquished) Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը հասնելու ջանքերից:

Իմ կողմից ավելացնեմ, որ Հայաստանը պետական մակարդակով շատ ուրիշ բաներից էլ է հրաժարվել: Օրինակ, ապրիլի 24-ին իր ուղերձում վարչապետ Փաշինյանը 4 անգամ օգտագործում է «ցեղասպանություն» եզրը եւ 11 անգամ «Մեծ Եղեռն» բառակապակցությունը՝ այդպիսով շեշտը տեղափոխելով իրավական եւ գիտական առումով դատարկ հասկացության վրա: Նա նաեւ պարզորոշ ակնարկում է, որ Ցեղասպանության եւ դրան հաջորդող ցնցումների համար հիմնական պատասխանատվությունը կրում ենք մենք՝ հայերս:

Բայց այդ խնդիրների քննարկումը, հավանաբար, քաղաքական գործիչների, ոչ թե Նուբար Աֆեյանի կամ իմ ոլորտն է: Ի՞նչ է մնում մեզ՝ քաղաքական հավակնություններ չունեցող մարդկանց: Ոչ միայն հիշել, այլեւ գործել, ինչպես հորդորում է «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրը: Գործել՝ նոր ցեղասպանությունը թույլ չտալու:

Դա ունի, իմ կարծիքով, մեկ հիմնական նախապայման՝ ընդունել, որ Արցախում տեղի ունեցած էթնիկական զտումը ցեղասպանության առաջին ազդակն էր, որին, եթե ոչինչ չփոխվի, անպայման կհետեւեն այլ նմանատիպ գործողություններ:

Այդ փաստն արձանագրելուց հետո պետք է ներդաշնակել ջանքերը, սկզբից՝ Հայաստանի հասարակության ներսում, իսկ այնուհետեւ՝ ամբողջ հայության մակարդակով:

Կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ ես որոշ պատկերացում ունեմ: Բայց կարծում եմ՝ այդ հարցը պետք է առնվազն քննարկվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Դա ունի, իմ կարծիքով, մեկ հիմնական նախապայման՝ ընդունել, որ Արցախում տեղի ունեցած էթնիկական զտումը ցեղասպանության առաջին ազդակն էր, որին, եթե ոչինչ չփոխվի, անպայման կհետեւեն այլ նմանատիպ գործողություններ:»
    Սա, ժամանակին, նկատել է նույնիսկ վարչապետը. 2022 թվին, դեռևս տեղահանությունից (ինքը կասեր ժողովրդական, ոչ բռնի, թավշյա) առաջ, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումում նա ասել է.
    «Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից, ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք: Եվ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք, բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք»: (https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/12/12/Nikol-Pashinyan-Global-Forum/)
    Սակայն մեկ տարի անց, երբ որ տեղահանությունն ու հայրենազրկումն արդեն փաստ էին, նա նույն վտանգի առաջ կանգնած տավուշեցիներին ասում է. «Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա։ Մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք…»: (https://arm.sputniknews.ru/20240418/mer-mtatsatsn-en-a-vor-aseq-vaj-inch-lav-a-vor-50-metr-en-kvoghm-adrbejann-a-pashinjan-74668989.html):
    Այլ կերպ, քան իմբիցիլ, այս երկու մտքերի հեղինակին չես անվանի: Բայց սա թող լինի բացատրություն նրանց համար, ովքեր բացառում են 30 արծաթի գործոնը: Անձամբ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրն ու իր հոգին ծախած դավաճան է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930