Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը չունի որևէ արդարացում․ Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 27,2024 00:05

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը և նրան բերման ենթարկելը ամբողջությամբ ապօրինի է, ամբողջությամբ չսադրված է և չունի որևէ արդարացում։

Փոխարենը ոստիկանությունը պետք է Արթուր Խաչատրյանին պաշտպաներ բռնության դիմած` ինձ անհայտ (հաստավիզ) քաղաքացուց և բերման ենթարկեր վերջինիս։

Ցույցերի վայրերում ոստիկանության պահվածքը որևէ պարագայում չի կարող պայմանավորված լինել ցուցարարների` իշխանության նկատմամբ վերաբերմունքով։

Փակված ճանապարհներ բացելու լիազորություն ունի միայն և բացառապես ոստիկանությունը։ Եթե որևէ այլ սուբյեկտ փորձում է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրել, ապա ոստիկանությունը պետք է չեզոքացնի այդ սուբեկտին և ոչ ցուցարարին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930