Կիրանցում քիչ առաջ «բրավո»-ներով ու ծափերով ողջունեցին մի խումբ պայմանագրային զինծառայողների:
Հայտարարվեց, որ «մոտ 20 զինծառայող միացան Կիրանցին ու տավուշցիների պայքարին»:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ասաց. «Տղերքը մեզ հետ են, իրենց ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասել: Իրենք իրենց երկրում են ու իրենց հողի համար են պայքարում: Ինձ ասում են՝ դու ոսկեպարցի ես, Կիրանցում ինչի՞ ես պայքարում: Ինձ համար հայրենիքը սահման չունի: Հայրենիքի սահմանը սկսում է հյուսիսից, վերջանում է Արցախում եւ մեր վերջնակետը լինելու է Արցախը: Մենք ոչ մեկից չենք վախենում, եթե վախենանք, կպարտվենք: Եթե չվախենանք, կհաղթենք հաստատ: Վախեցող մարդը միշտ էլ պարտվում է: Մենք տրամադրված ենք հաղթելու ու հաղթելու ենք»:
Նա ասաց, որ եթե մարդ չի պատրաստվում հող հանձնի, զորացրվում է: Դեռեւս պարզ չի՝ զինծառայողները արդեն ներկայացրե՞լ են դիմումները, թե՞ դեռ ոչ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ