Կիրանցում բուժօգնություն են տրամադրում սեւ բերետավորների հետ բախումներից տուժածներին:
Մի աղջիկ գլխին հարված էր ստացել: Բժիշկը զննությունից հետո ասաց. «Իրեն կարիք կա հիվանդանոց տեղափոխելու: Անպայման: Գլխից հարված է ստացել, երեխան ունի սրտխառնոց»:
Մի շարք բնակիչներ ճնշման խնդիրներ ունեին:
Մի աղջկա հարվածել էին որովայնի շրջանում: «Ուշաթափվել էր»,- ասաց մայրը:
Կարդացեք նաև
Բժիշկը այդ աղջկան էլ հորդորեց անպայման տեղափոխել հիվանդանոց ու սոնոգրաֆիա անցնել:
«Մտածում էինք, որ երեխեքին չեն կպչի: Շաշկա է, ինչ է, գցում էին ժողովրդի մեջ, էն ինչ էր, ծուխ տվին ժողովրդին: Խի հայը հայի դեմ ըտենց բա՞ն կանի»,- ասում էին բնակիչները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ