«Մեր նպատակն է այս քայլերի միջոցով կանխել կեղծ սահմանազատումը: Չի կարելի Տավուշի այդ հատվածները հանձնել: Տավուշի դիրքերում մեր զորքը կանգնած է ավելի շահեկան լեռների, սարերի վրա, իսկ դրանք զիջելու պարագայում Տավուշը եւս մեր մյուս մարզերի նման կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ ու ուղիղ թիրախում: Եթե ուզում եք ստուգել, գնացեք Կապան, Սոթք, Վարդենիս, Ճակատեն: Սա մենակ մի մարզի խնդիրը չի»- ասաց Նոյեմբերյանի ճանապարհը փակած ակտիվիստներից մեկը:
Այդ հատվածում լարված իրավիճակ է: Ոստիկանները հարցրել են, թե՝ դուք Երեւանից եք, ի՞նչ գործ ունեք, գաք Նոյեմբերյանի ճանապարհը փակեք, իսկ նրանք պատասխանել են, որ այդպես հենց Երեւանն են պաշտպանում. «Այս անիվը, որը ավերելով սարից իջնում է մեզ վրա, գոնե Տավուշում եթե չկանգնի, հաջորդը լինելու է Սեւանը, հետո Երեւանը»:
Ակտիվիստն ասաց, որ Երեւանից եկել է, որ կանգնի Տավուշի մարզի բնակիչների կողքին, որ վաղը ստիպված չլինի զոհվել Հալաբյանում, Օպերայի մատույցներում կամ որեւէ այլ տեղ:
Կիրանցի հատվածում նույնպես լարված է: Քաղաքացիները փակել են նաեւ Մեղրի-Երեւան ճանապարհը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ