«Ա1+». 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Մարինե Գաբրիելյանի ավագ որդին մարտական դիրքերում էր, միջնեկն՝ Ասկերանի Տանկ հուշարձանի մոտ, ուր մոտ մեկ ամիս պայքարում էին ասկերանցի երիտասարդների հետ, որպեսզի «Կարմիր մահիկ»-ի ալյուրը մուտք չգործի Արցախ։
Կապն անջատված էր՝ Հրաչն արդեն անհասանելի։ Պարզվեց՝ պատերազմի առաջին րոպեներին որդին վիրավորում է ստացել։
«Ես Աստծուն շնորհակալ եմ, որ գոնե փրկեց երեխուս կյանքը, էդ վիրավորումը փրկություն եղավ։ Օդանավակայանում երբ արդեն պարզ դարձավ, որ պետք է հեռանանք, թողնենք մեր հայրենիքը, մի պահ չէի գիտակցում անելիքս։ Տուն գնացինք մի քանի ժամով, որպեսզի անհրաժեշտ շորեր, փաստաթղթեր վերցնենք։ Երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել… Վերցրեցինք փաստաթղթերը, իմ համար ամենաթանկը՝ եղբորս նկարը… Տղաներին ասացի՝ վերցնեն ժենգյալով հացի վառարանը», – հիշում է Մարինեն։
2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին էլ Մարինեն ժենգյալով հաց էր թխում Երևանում։
Կարդացեք նաև
«Այժմ այն վերածվել է ընտանեկան բիզնեսի, ես ես հաճույքով եմ թխում ժենգյալով հացը, տղաներն էլ զբաղվում են առաքման գործով։ Ժենգյալով հացը թխելիս ակամայից հայտնվում եմ իմ հողում, իմ տանը… Գուցե դրա համար եմ այդքան սիրով ու նվիրումով պատրաստում», – ասում է Մարինեն։
Մարինեի կյանքում օրերս ուրախ առիթ է տեղի ունեցել՝ ավագ որդին նշանվել է։ «Միակ ափսոսանքս մեր հայրենիքն է, այնտեղ մնացած մեր սրբազան շիրիմները։ Անասելի ցավալի է, երբ չգիտես որտեղ թափես հոգուդ մեջ կուտակված վիշտն ու մորմոքը»…
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: