«Ընկեր ջան, մի՛ անցեք չափ ու սահմանը»,- այսօր Սեւան-Հրազդան ճանապարհին ոստիկանների հետ բախումներից հետո ոստիկաններին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Սեւան-Հրազդան մայրուղու հատվածում իրավիճակը լարվել էր: Բիրտ ուժով բերման ենթարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին:
Արման Ղազարյանի խոսքով՝ այս կառավարության հենարանը մնացել է միայն «չոստիկանը», որն ամեն սահման անցնելով՝ ոտնահարում է քաղաքացիների իրավունքները՝ մտածելով, որ անպատժելիություն է. «Նպատակը մեկն է՝ լռեցնել: Չե՛ն կարողանալու, էս ժողովուրդը ոտքի է ելել: Իրենց հենարանը միայն ոստիկանության անձնակազմն է, այն էլ՝ ոչ ամբողջությամբ: Այն ոստիկանները, որոնք անօրինական գործողություններ են անում, պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Սա Հայաստան աշխարհն է եւ բոլորի երկիրն է, մենակ իրենց երկիրը չի: Սա ոստիկանական պետություն չի: Առանձնահատուկ ուզում եմ նշել Կոտայքի ոստիկանապետի ոչ օրինաչափ գործողությունները: Պարտադիր պետք է իրավական գործընթաց սկսեն. նա աչքի է ընկել բիրտ ուժով, ծեծով»:
Սեւան-Հրազդան ճանապարհը բացվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ