Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին

Ապրիլ 26,2024 17:28

Լոս Անջելես, Կալիֆորնիա. 2024 թ. ապրիլի 26. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր ներկայացրել է Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բանախոսներին: Համաշխարհային մտքի առաջնորդները եւ համայնքներում էական փոփոխություն իրականացնող մարդիկ հանդիպելու են «Ավրորայի» միջոցառումներին՝ մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում:

Քանի որ հակամարտություններն ու պատերազմները շարունակվում են աշխարհի բազմաթիվ հատվածներում, այս տարի միջոցառումների առանցքում «լուսավոր ապագայի հույսն է՝ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում»։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն 2024 թվականին աշխարհում մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության եւ պաշտպանության կարիք կունենա՝ հակամարտությունների, կլիմայի փոփոխությամբ եւ այլ հանգամանքներով պայմանավորված արտակարգ իրավիճակների պատճառով: «Ավրորան» համախմբում է մարդասիրական համայնքին՝ վերահաստատելու ընդհանուր հանձնառությունը՝ կառուցելու ավելի լավ աշխարհ, հարմարվելու նոր գլոբալ իրավիճակին եւ միասին արագ քայլեր ձեռնարկելու հանուն մարդու իրավունքների եւ արժանապատվության:

«Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կհամախմբենք մեր ժամանակի լավագույն փորձագետներին՝ համաշխարհային առաջնորդներին, որոնք կներկայացնեն մարդասիրության եւ մարդու իրավունքների ոլորտում իրենց ունեցած փորձն ու գիտելիքները՝ լուծելու հրատապ խնդիրները, որոնց բախվում ենք այսօր», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը:

Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը հանդես կգա որպես հիմնական բանախոս՝ ներկայացնելով իր տեսակետը, թե որքան կարեւոր է լինել անդրդվելի մարդու իրավունքների պաշտպանության հարցում այն ժամանակ, երբ միլիոնավոր մարդկանց իրավունքներ շարունակում են խախտվել ավտորիտար եւ պոպուլիստական ռեժիմների կողմից: Խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների ջատագով, The Elders խմբի անդամ Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը, որը 2014-2018 թթ. եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար, շարունակաբար պայքարել է անարդարության դեմ: Նա չի վարանել անուն առ անուն մատնանշել իրավախախտ կառավարությունները եւ բռնապետներին՝ հանդես գալով որպես «աշխարհի խիղճ»։

Նախատեսվում է, որ ավելի քան 55 բանախոս, այդ թվում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ, միջազգային բժիշկներ եւ հանրային առողջապահության եւ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ կխոսեն արհեստական բանականության զարգացման պայմաններում մարդու իրավունքների հարցերը դիտարկելու հրատապության մասին:

2024 թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումների շրջանակում Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը տեղի կունենա Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:

««Խոստում» ինստիտուտը մարդու իրավունքների կրթական, հետազոտական, ազդեցության եւ մտքի առաջնորդության համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություն է»,- նշեց «Խոստում» ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին: «Մենք կարեւորում ենք ազդակիր համայնքների վրա կենտրոնացումը,  երբ արդարություն ենք պահանջում մարդու իրավունքների խախտումների հարցում: Մենք շատ ոգեւորված ենք, որ հնարավորություն ունենք համախմբելու մեր ուժերը համաշխարհային դերակատարների հետ, որոնք մեր համախոհն են, եւ միասին քննարկելու ու կարեւորելու այն կենսական աշխատանքը, որ իրականացնում են իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում»:

Մայիսի 9-ին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ կհայտարարվի 2024 թ. դափնեկրի անունը, որին կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ: Մրցանակը կշնորհվի «Ավրորայի» երեք հերոսներից մեկին, որոնք օգնության ձեռք են մեկնում ամենադժվարին իրավիճակում գտնվող մարդկանց իրենց համայնքներում: Նրանք են՝ Աբդուլհադի ալ-Խավաջա (իրավապաշտպան, Բահրեյն/Դանիա), Դենիս Մուկվեգե (գինեկոլոգ եւ իրավապաշտպան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Նասրին Սոթուդե (իրավապաշտպան,Իրան):

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում տեղի կունենան  բազմաթիվ քննարկումներ. կրթության իրավունք, բռնի տեղահանություն եւ փախստականների խնդիրներ, կլիմայի փոփոխության ազդեցություն, գենդերային արդարություն, արհեստական բանականություն, համաշխարհային առողջապահական ճգնաժամ եւ այլ թեմաներ: Կցուցադրվի նաեւ բազմաթիվ մրցանակների արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը։

Մայիսի 10-ին լոսանջելեսյան միջոցառումները կամփոփեն «Ավրորայի» համահիմնադիր  Նուբար Աֆեյանը եւ «Խոստում» ինստիտուտի համահիմնադիր Էրիկ Էսրայիլյանը՝ հատուկ հանդիպման ժամանակ:

Ձեզ ենք ներկայացնում բանախոսների ոչ ամբողջական ցանկը (այբբենական կարգով). Քերեն Անսարա՝ Ներգրավված միջազգային դոնորների ցանցի խորհրդի նախագահ, Ահիլեն Արուլանանթեմ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ներգաղթի իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի համաղեկավար, Զուբեյդա Աքբար՝ FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ, Ջամիլա Աֆղանի՝ Աֆղանստանի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ, Զուբեյդա Բեյ՝ «Գրեմին» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր տնօրեն, Ուիլյամ Բոյդ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, Էմմեթի անվան կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի ինստիտուտի համաղեկավար, Աննա Սփեյն Բրեդլի՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի իրավագիտության պրոֆեսոր, Ռեզ Գարդի` միջազգային փաստաբան, քրդերի եւ փախստականների հարցերով իրավապաշտպան, Լեյմա Գբովե՝ «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր, Սոֆյա Գրասկին՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային առողջության անհավասարության հարցերի ինստիտուտի ղեկավար, Էլիս Գրինվալդ՝ Memory Matters ընկերության տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն, Վիլաս Դհար՝ «Պատրիկ Ջեյ ՄըքԳովերն» հիմնադրամի նախագահ, Շեյլա Դեյվիս՝ «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն, Էնդրյու Զոլի՝ «Մոլորակ» (Planet) նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու, Իլվադ Էլման՝ «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն, Նեգար Թեյար՝ Global Whole Being Fund հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն,  Նասրա Իսմայիլ՝ «Ըլայթ» կազմակերպության ԱՄՆ գործադիր տնօրեն, Դանա Գրաբեր Լադեկ՝ Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար, Քեւին Ջոն Հելլեր՝ Կոպենհագենի համալսարանի միջազգային իրավունքի եւ անվտանգության պրոֆեսոր, Միջազգային քրեական դատարանի պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազի հատուկ խորհրդական, Քեյթ Մեքինթոշ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի գործադիր տնօրեն, Թլալենգ Մոֆոքենգ՝ ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Հերի ՄըքՔրեքն՝ «Ֆասթ Քամփընի» մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր, Սաշա Չանոֆ՝ RefugePoint կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն, Ջենին դի Ջիովանի՝  The Reckoning Project նախագծի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Էմի Ռաո՝ Human Rights Watch կազմակերպության համանախագահ, «Դը Շմիդթ» ընտանեկան հիմնադրամի գործադիր փոխնախագահ, Լուիզ Ռիչարդսոն՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, Շենոն Ռաջ Սին՝ Athena Tech & Atrocities Advisory նախաձեռնության հիմնադիր եւ տնօրեն, IBA պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի համանախագահ, «Թվիթերի» մարդու իրավունքների հարցերով նախկին խորհրդական, Մարի Բեթ Փաուերս՝ Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդի (CMMB) գլխավոր գործադիր տնօրեն, Ջոն Փրենդերգասթ՝ The Sentry նախաձեռնության համահիմնադիր, Փոլ Փոլման՝ գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, Ուենդի Քոփ՝ Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, Դելե Օլոջեդե՝ Africa In the World գաղափարների փառատոնի հիմնադիր եւ հյուրընկալող, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930